ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թեմեքուլա քաղաքում Robinson R22 ուղղաթիռը բախվել է բլրի լանջին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իրավապահներին։

«Ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել»,– նշում է լրատվամիջոցը։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է վթարի փաստը՝ նշելով, որ ուղղաթիռում երկու մարդ է եղել։

«Robinson R22 ուղղաթիռը Կալիֆոռնիա նահանգի Թեմեքուլա քաղաքում բախվել է բլրի լանջին… Ուղղաթիռում երկու մարդ է եղել»,– հայտնել են վարչությունից։