Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերանայել գույքահարկի վճարման համար սահմանված եկամտի շեմը։ Այսօրվա դրությամբ գույքի արժեքի 0,05%-ից 0,2%-ի չափով գույքահարկ են վճարում այն անձինք, որոնց ընտանիքների տարեկան եկամուտը կազմում է 40 հազարից 100 հազար լարի, իսկ տարեկան 100 հազար լարիից բարձր եկամուտ ունեցողները վճարում են գույքի արժեքի 0,8%-ի չափով հարկ։ Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է տարեկան եկամտի նվազագույն շեմը բարձրացնել մինչև 100 հազար լարի, ընդ որում՝ հարկի դրույքաչափը կկազմի 0,8%-ից 1%։ Օրենսդիրների համոզմամբ՝ այս մոդելը փոքր և միջին եկամուտ ունեցող անձանց կազատի լրացուցիչ հարկային բեռից։ Ճշտված տվյալներով՝ հարկից կազատվի շուրջ 81 հազար մարդ, իսկ 2026 թվականի բյուջեն կկորցնի մոտ 22,3 միլիոն լարի, քանի որ փոփոխությունները վերաբերելու են 2025 թվականի հարկային վճարումներին։
Միջազգային լուրեր
Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց

Սկզբնաղբյուր: KARTSIQ