Հենրիխ Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրում է՝ Ի պատասխան իշխանական քարոզչամեքենայի, որը փորձում է կոծկել իրականությունը, ինչպես նաև ընդդիմադիր ներկայացող որոշ տելեգրամյան ալիքների և անհատների՝ հստակ ասում եմ. Ամբողջ Հայաստանում ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը ՏԻՄ ընտրություններում կարողացել է քաղաքում հաղթել ՔՊ-ին։ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը միակ ընդդիմադիր թեկնածուն է, որն իր հարազատ Մարտունի քաղաքում հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ՝ չնայած իշխանությունների կողմից գործադրված վարչական ռեսուրսներին, ճնշումներին և ստեղծված անհավասար պայմաններին։