Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, որոնցից 17-ը երեխաներ են, հայտնում է Express Tribune պարբերականը։ Ավելի վաղ Dawn թերթը հաղորդել էր չորս զոհի և 20 վիրավորի մասին։ «Հինգշաբթի օրը մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 17 երեխա և մեկ ուսուցչուհի է զոհվել»,- նշված է հրապարակման մեջ։ Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 30 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
Միջազգային լուրեր
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 18 մարդ, որոնցից 17-ը՝ երեխաներ

Սկզբնաղբյուր: KARTSIQ