ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով պետական պարտքի՝ 40 տրիլիոն դոլարի հասնելու փաստին, հայտարարել է, թե իր նախորդը՝ Ջո Բայդենը, «կործանել է երկիրը»։ Այս մասին նա հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։ «Բայդենը պարզապես կործանեց մեր երկիրը։ Նրա օրոք գրանցվեց պատմության մեջ ամենաբարձր գնաճը»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ պետպարտքի կրճատմանը խոչընդոտող հիմնական պատճառներից մեկը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) սահմանած բարձր տոկոսադրույքներն են։ Թրամփը նաև նշել է, որ պատրաստվում է թեթևացնել պարտքային բեռը՝ տնտեսական աճի հաշվին․ «Առհասարակ ինչպե՞ս կարելի է մարել պարտքը, երբ նրանք շարունակ նույն կերպ են վարվում։ Բայց կան այլ ճանապարհներ, և դրանցից մեկը տնտեսական աճն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նա վերստին քննադատել է ԴՊՀ ղեկավարությանը՝ դժգոհություն հայտնելով վարվող տոկոսադրույքային քաղաքականությունից։
Միջազգային լուրեր
Թրամփը Բայդենին մեղադրել է ԱՄՆ տնտեսությունը կործանելու մեջ

Սկզբնաղբյուր: KARTSIQ