Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում աջակցել է Ռուսաստանի քաղաքացիներին եվրոպական երկրների կողմից զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու գաղափարին։ Օրպոյի խոսքով՝ նա նախատեսում է այս առաջարկը ներկայացնել Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։ Նիստում կքննարկվեն նաև եվրոպական անվտանգությանը և Ռուսաստանից բխող սպառնալիքներին հակազդելուն առնչվող հարցեր։ Ֆինլանդիայի վարչապետն իր դիրքորոշումը հիմնավորել է Եվրոպայում հնարավոր դիվերսիաների վերաբերյալ մտահոգություններով։ Նրա կարծիքով՝ ենթադրյալ սպառնալիքի պայմաններում նպատակահարմար չէ, որ ռուս զբոսաշրջիկները ազատ տեղաշարժվեն եվրոպական երկրներում։ «Մենք մտավախություն ունենք, որ Ռուսաստանը փորձում է դիվերսիոն գործունեություն ծավալել Եվրոպայի տարածքում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ռուսաստանցիներին որպես զբոսաշրջիկներ թույլ տալիս մուտք գործել Եվրոպա և ազատ տեղաշարժվել», — հայտարարել է Օրպոն։
Միջազգային լուրեր
Ֆինլանդիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական վիզաների տրամադրումը

Սկզբնաղբյուր: KARTSIQ