ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր համոզմամբ, Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Նա նաև կանխատեսել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները կտրուկ անկում կապրեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։«Կարծում եմ՝ շատ շուտով։ Հավանաբար՝ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո», — Դուբլինում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Թեհրանը փորձում է հնարավորինս ձգձգել հակամարտությունը, որպեսզի բարդացնի ընտրական գործընթացը։ «Նրանք փորձում են դիմանալ որքան հնարավոր է երկար, որպեսզի խոչընդոտեն ընտրություններին։ Բայց կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում», — նշել է Թրամփը։Նա հավելել է, որ պատերազմի ավարտից հետո նավթի գները «գահավիժելու են»։
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններից անմիջապես հետո Իրանի հետ պատերազմը կավարտվի․ Թրամփ

Սկզբնաղբյուր: KARTSIQ