ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուրբաթ Թուրքմենստանում անցկացրել են եռակողմ հանդիպում, «Ինտերֆաքսին» հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո՛, իսկապես այդպիսի հանդիպում տեղի է ունեցել Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո», - ասել է Պեսկովը։ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի վերջին եռակողմ գագաթնաժողովից անցել է 9 տարի։ Թուրքմենստանում Պուտինը մասնակցել է երկու գագաթնաժողովների՝ ԱՊՀ-ի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի աշխատանքներին։
Միջազգային լուրեր
Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը հանդիպել են Կասպյան գագաթնաժողովից հետո

Սկզբնաղբյուր: KARTSIQ