ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում ընտրությունների վերաբերյալ գրառման մեջ Բրազիլիան շփոթել է Հնդկաստանի հետ։ Ամերիկյան առաջնորդը գրել էր, որ Հնդկաստանի նախագահական ընտրությունների առաջին տուրում քվեարկել է 125 միլիոն մարդ, և արդյունքները հայտարարվել են նույն օրը։ Կիրակի օրը Հնդկաստանում որևէ ընտրություն տեղի չի ունեցել։ Նախ՝ երկրի նախագահ Դրուպադի Մուրմուն այդ պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հուլիսից։ Երկրորդ՝ այդ պաշտոնում ընտրվում են ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանի երկու պալատների և նահանգային ժողովների պատգամավորներից կազմված ընտրիչների կոլեգիայի միջոցով։ Թրամփի նշած քվեարկածների թիվը համընկնում է Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին տուրի արդյունքների տվյալների հետ։ Այնտեղ քվեարկությունն ավարտվել էր տեղական ժամանակով 17:00-ին, և արդյունքները սկսել էին հրապարակվել տեղամասերի փակվելուց անմիջապես հետո։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք երկրորդ տուրում կմրցեն գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին։ Նրանցից ոչ ոքի չէր հաջողվել 50%-ից ավելի ձայն հավաքել։ Հրապարակումից հետո Թրամփը հեռացրել է նախնական գրառումը և երկու րոպե անց տեղադրել ուղղված տարբերակը։
Միջազգային լուրեր
Թրամփը Բրազիլիան շփոթել է Հնդկաստանի հետ

Սկզբնաղբյուր: KARTSIQ