Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքին հարակից փողոցում սահմանվել է զինված ոստիկանական հսկողություն։ Ներկայումս տարածքը առնված է ուժեղացված պաշտպանության տակ։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև տեղի էր ունեցել բողոքի ակցիա։ Մի խումբ կրոնական ակտիվիստներ վանկարկումներով բողոքում էին պաշտոնական Բաքվի դեմ՝ Ադրբեջանի ուսումնական հաստատություններում «հիջաբ կրելու արգելքի» պատճառով։