Ռուսաստանցի ֆրիլանսեր-մշակողների փոքր խումբը Claude չաթ-բոտ է օգտագործել հարվածային FPV-անօդաչուների ինքնավար երամի ծրագրային ապահովում ստեղծելու համար։ Այն ունակ է ինքնուրույն թիրախներ ընտրել, կոորդինացնել մի քանի ապարատների գործողությունները և իրականացնել վերջնական նշանառությունը։ Այս մասին ասվում է Claude-ը մշակած Anthropic ընկերության 154-էջանոց զեկույցում, գրում է The Guardian-ը։ Ըստ զեկույցի՝ ԱԹՍ-ները ծրագրավորվել են այնպես, որ ինքնուրույն թիրախ ընտրեն և մխրճվեն դրա մեջ՝ պայթյուն իրականացնելով առանց մարդու վերջնական որոշման։ Համակարգի մշակման ընթացքում խումբը որպես թիրախ բազմիցս նշել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի նույն տարածքը։ Anthropic-ի աշխարհագրական սահմանափակումները շրջանցելու համար մշակողներն օգտագործել են VPN։ Anthropic-ը հայտնել է նաև կիբեռհանցագործների և պետությունների հետ կապված հաքերային խմբավորումների կողմից արհեստական բանականության օգտագործման աճի մասին։ Ընկերության տվյալներով՝ ԱԲ-ն կիրառվում է կիբեռգրոհների զգալի մասի ավտոմատացման համար (այդ թվում՝ ուրկաինական պետական մարմինների, զինվորականների և դիվանագետների դեմ ուղղված հարձակումներում)։ Խմբավորումներից մեկն ԱԲ-ն օգտագործել է գրեթե բոլոր փուլերում՝ ֆիշինգային գրոհների ստեղծումից ու հյուրանոցային ցանցերում թրաֆիկի որսումից մինչև WhatsApp-ի հաշիվների զավթում։ Դրա մեթոդները համապատասխանել են Midnight Blizzard հաքերային խմբի գործունեությանը, որին ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ կապում էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ։ Հաքերները ստեղծել են նաև համակարգ, որն ավտոմատ կերպով ֆիքսել է պաշտպանական միջոցներով վնասակար կոդի հայտնաբերումը և վերագրել է այն այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դադարել ճանաչվել։ Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում սպասվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը։ Դրա ընդունումը դեռևս անորոշ է մնում՝ չնայած Սենատում առկա լայն աջակցությանը։
Միջազգային լուրեր
Ռուս ծրագրավորողները Claude են օգտագործել ինքնավար կամիկաձե դրոններ ստեղծելու համար․ Anthropic

Սկզբնաղբյուր: KARTSIQ