Ֆրանսիայի իշխանությունները 123 մարդու են կալանավորել երկրով մեկ զանգվածային անկարգությունների վերածված ցույցերից հետո, հայտնել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ «123 մարդ այժմ անազատության մեջ է՝ կա՛մ նախնական կալանքի, կա՛մ դատարանի տված կալանավորման որոշմամբ»,— Europe 1 ռադիոկայանին և CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է նախարարը։ Ֆրանսիայում բողոքի ալիքը բարձրացել էր դեռ սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց դուրս եկան ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով կարգի բերել դպրոցական շենքերը։ Ավելի ուշ նրանց միացան թանկացումներից դժգոհ քաղաքացիները, և ցույցերն աստիճանաբար տարածվեցին երկրի մյուս շրջաններում։ Ամենախոշորը հոկտեմբերի 17-ի համապետական երթն էր, որը վերաճեց բախումների ու թալանի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փողոց էր դուրս եկել շուրջ 550 հազար մարդ։ Ցույցերի խառնաշփոթից օգտվելով՝ թալանչիները ջարդում էին ցուցափեղկերն ու կողոպտում խանութները, այդ թվում՝ շքեղ բրենդների բուտիկները։
Միջազգային լուրեր
Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո 123 մարդ է բանտարկվել․ Դարմանեն

Սկզբնաղբյուր: KARTSIQ