Սեպտեմբերի 15-18-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի է ունեցել Ակտիվների վերադարձի հարցերով միջգերատեսչական CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների ամենամյա գլխավոր հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Հանդիպման շրջանակում ներկայացվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, վերադարձի և կառավարման ոլորտում CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների փորձը, օրենսդրության առանձնահատկություններն ու կիրառման շրջանակները։ Կարևորվել է CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպոլի Ֆինանսական և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի կողմից՝ Լատվիայի Հանրապետության նախագահությամբ: