Իմ շա՛տ սիրելի ընկերներ,

Ձեր միջոցով ցանկանում եմ սրտանց շնորհավորել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև Հայաստանում բնակվող և աշխատող մեր բոլոր հնդիկ բարեկամներին՝ հնդկական մշակույթի ամենագեղեցիկ, լուսավոր և նվիրական տոներից մեկի՝ Դիվալիի՝ Լույսերի տոնի առթիվ։

Այս խորհրդանշական տոնը, որի ակունքները հասնում են Հնդկաստանի հազարամյա պատմության և հոգևոր հարուստ ավանդույթների խորքերը, մարմնավորում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, բարու հաղթանակը չարի նկատմամբ, գիտելիքի հաղթանակը տգիտության նկատմամբ և հույսի անսպառ ուժը՝ անգամ ամենադժվար ժամանակներում։

Հնդկաստանը մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից է՝ իր բացառիկ մշակույթով, դարերի խորքից եկող իմաստնությամբ, հոգևոր հարուստ ժառանգությամբ և ավանդույթներով, որոնք դարեր շարունակ հարստացրել են համաշխարհային մշակույթն ու ոգեշնչել մարդկության բազմաթիվ սերունդների։

Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է, որ այսօր Հայաստանը հարազատ տուն է դարձել Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիների համար։ Մեր երկրում ապրող և աշխատող հնդիկ բարեկամներն իրենց աշխատասիրությամբ, մշակութային ինքնատիպությամբ և մարդկային ջերմությամբ ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Հայաստանի հասարակական ու տնտեսական կյանքում, այլև յուրօրինակ կամուրջ են դարձել մեր երկու ժողովուրդների միջև՝ նպաստելով փոխադարձ ճանաչողության, հարգանքի և բարեկամության ամրապնդմանը։

Հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են ոչ միայն պատմական ու մշակութային առնչությունները, այլև ընտանիքի, բարության, խաղաղության, հավատարմության և մարդկային արժանապատվության հանդեպ խոր հարգանքը։

Թող Դիվալիի խորհրդանշական լույսերը ջերմությամբ ու երջանկությամբ լցնեն յուրաքանչյուր ընտանիքի օջախ, լուսավորեն մարդկանց սրտերը և իրենց հետ բերեն խաղաղություն, առողջություն, սեր, բարեկեցություն ու նոր հաջողություններ։

Թող Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամությունն ու համագործակցությունը շարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Շնորհավո՛ր Դիվալի, իմ սիրելի՛ հնդիկ բարեկամներ։ Թող լույսը, բարությունն ու խաղաղությունը մշտապես ուղեկցեն ձեզ և ձեր ընտանիքներին։

🪔🇦🇲❤️🇮🇳

⸻

My Dearest Friends,

Through you, I would like to extend my heartfelt congratulations to the friendly people of India, as well as to all our Indian friends living and working in Armenia, on the occasion of one of the most beautiful, radiant, and cherished festivals of Indian culture — Diwali, the Festival of Lights!

This deeply symbolic celebration, whose origins are rooted in India’s thousands of years of history and rich spiritual traditions, represents the triumph of light over darkness, good over evil, knowledge over ignorance, and the enduring power of hope, even in the most challenging times.

India is one of the oldest cradles of human civilization, a land of extraordinary culture, timeless wisdom, profound spiritual heritage, and remarkable traditions that have enriched world culture and inspired countless generations throughout history.

It brings me particular joy that Armenia has become a welcoming home for many citizens of India. Our Indian friends who live and work in our country contribute not only to Armenia’s social and economic life through their dedication, distinctive culture, and human warmth, but also serve as a unique bridge between our two nations, strengthening mutual understanding, respect, and friendship.

The Armenian and Indian peoples are united not only by historical and cultural ties, but also by their deep respect for family, kindness, peace, loyalty, and human dignity.

May the symbolic lights of Diwali fill every home with warmth and happiness, illuminate people’s hearts, and bring peace, good health, love, prosperity, and new achievements.

May the friendship and cooperation between Armenia and India continue to grow stronger and flourish for the benefit of our two countries and peoples.

Happy Diwali, my dear Indian friends! May light, kindness, and peace always accompany you and your families.