Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լենվել Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 4/7) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, անհնար է եղել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը, առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում՝ կեղտի կուտակումով, եղել է մասնիկների թափվելու վտանգ: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,-նշել են մարմնից: