Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած զինծառայող 23-ամյա զինծառայող Դ. Կ.-ն Շիրակի մարզից էր: Բնակիչները հայտնեցին, որ Դ. Կ.-ն մի քանի տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում: Նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային է: «Իրենք երեք երեխա են՝ 2 եղբայր և 1 քույր: Մեծը քույրն է, ամուսնացած է: Իրենք՝ եղբայրներով որպես պայմանագրային մտել էին ՊՆ: Այսօր դեպքի մասին լսեցինք ու սարսափած ենք, երբեք չէինք պատկերացնի նման բան: Մի ամիս առաջ իր ծնունդն էր՝ 23-ամյակը ու հիմա նման սարսափելի դեպք: Ամբողջ գյուղը ցավում է, սգում է, ուշքի չենք գալիս»,- ասաց բնակիչներից մեկը: Նրանք նաև հավելեցին, որ իրենց տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել դիրքում. «Լսեցինք, որ Իշխանասարի հատվածում վիճաբանել են, հետո նռնակ է պայթել...»: Ավելի հայտնել էին, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մեր տեղեկություններով, նռնակի պայթյունին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։