Գաջեգործների փողոցում այսօր՝ հոկտեմբերի 29–ին, տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած։ Նրանցից մեկը, ցավոք, մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հասարակություն
Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սկզբնաղբյուր: KARTSIQ