Վերջին շրջանում քոչարյանական տելեգրամյան հարթակներում, մասնավորապես «Բոլոլա» և քոչարյանական ուղղվածության այլ ալիքներում, ուշագրավ տեղեկատվական հոսքեր են նկատվում, որոնք առնչվում են ընդդիմադիր դաշտի որոշ դերակատարների: Մասնավորապես, քննարկումների կենտրոնում են հայտնվել Նարեկ Կարապետյանն ու ՀՅԴ-ն, ընդ որում՝ հնչող գնահատականներում նշվում է, թե դաշնակները <<ջիհադ>> են սկսել վերջինիս դեմ: Այս համատեքստում հարց է առաջանում․ ի՞նչ է շահում Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր դաշտում առկա պառակտման խորացումից և նմանատիպ տեղեկատվության ակտիվ տարածումից և որակումներ տալուց։ Ընդդիմադիր դաշտում կենտրոնների միջև լարվածության մեծացումը կարող է ձեռնտու լինել գործող քաղաքական ուժերից յուրաքանչյուրին՝ սեփական ազդեցությունը պահպանելու համար։ Տելեգրամյան հարթակներում նման թեմաների պարբերաբար լուսաբանումն ու լրացուցիչ գնահատականների հաղորդումը, մասնավորապես՝ «Բոլոլա» ալիքի նման հարթակների միջոցով, նպաստում է ներքին հակասությունների ավելի սրացմանը: Հ․Գ․ Հետաքրքիր է, չէ՞, որ ճամբարում որ կա, Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը, այդտեղ միշտ պառակտում է առաջանում և վեճ։
Քաղաքականություն
Քոչարյանը կրկին փորձում է պառակտել ընդդիմությանը

Սկզբնաղբյուր: KARTSIQ