Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ՝ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների: ՄԻՊ–ից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվելու են աշխատանքային օրերի մշտական գրաֆիկով: 24/7 ռեժիմով գործելու է թեժ գծի 096116100 հեռախոսահամարը: Նշված օրերին դիմումները կընդունվեն առցանց՝ ombuds@ombuds.am:
Հասարակություն
COP17–ի միջոցառումների պատճառով ՄԻՊ–ը 3 օր աշխատելու է հեռավար

Սկզբնաղբյուր: KARTSIQ