«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»,- նշել է նա։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թբիլիսիում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել:
Հասարակություն
Փաշինյանը համերաշխություն է հայտնել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին

Սկզբնաղբյուր: KARTSIQ