Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 14-ին, երբ երիտասարդը Ջրվեժի 51-րդ փողոցի սկզբնամասում փաթեթը տեղադրել էր պարիսպի տակ և հեռախոսով լուսանկարել, Գառնիի ոստիկանները նրան ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։ Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 19-ամյա երիտասարդը հայտնեց, որ փաթեթի մեջ կոկաին է, նախորդ օրը այն ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Նույն օրը Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հասարակություն
Ջրվեժի սկզբնամասում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել

Սկզբնաղբյուր: KARTSIQ