Այսօր՝ նոյեմբերի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհ հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող երկու տրոլեյբուսները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW X5»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։