Վանաձորում երեկ մեքենաների «ջարդ» իրականացրած բեռնատարի վարորդը իրանցի է, բեռնատարն էլ է իրանական պետհամարանիշներով։ Վանաձորի համայնքապետարանից հայտնել են, որ բեռնատարը վնասել է 9 մեքենա, ապա մխրճվել խանութի մեջ։ Վթարի հետեւանքով կա 5 վիրավոր, նրանցից երկուսն անչափահասներ են։