«Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (ընկերության բաժնետերերն են Ս.Մ.-ն և նրա կինը՝ Գ.Ք.-ն) պատկանող՝ Աբովյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Դատախազության կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված հայցադիմումի ընդունումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել էր: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ևս մերժել էր այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այնուհետև Դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որն այն վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան (Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում)։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով հայցը մերժել էր՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։ Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության
Հասարակություն
Վերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Սկզբնաղբյուր: KARTSIQ