Օրեր առաջ Թալին համայնքի Գառնահովիտ գյուղի դպրոցի 49-ամյա տնօրեն Սրապիոն Գրիգորյանն ինքնասպան է եղել։ Գառնահովիտի վարչական ղեկավար Եղիշե Գրիգորյանը հետ զրույցում նշեց, որ բոլորի համար առեղծված է, թե ինչու է նման քայլի դիմել. «Իրենք շատ հարգված ընտանիք են եղել, շատ շնորհքով, գրագետ, ու բոլորիս անհայտ է մնացել, թե ինչու այդպես եղավ։ Ուներ կին, երկու տղա՝ 21 և 22 տարեկան։ Կինն էլ էր աշխատում դպրոցում։ Ինքը 15 տարի է դպրոցում էր աշխատում, որից 10 տարին որպես տնօրեն։ Իրենից առաջ տնօրենը եղել է իր հայրիկը։ Տարբեր վարկածներ կարող ենք քննարկել, բայց ռեալ պատճառը ոչ մեկը չգիտի։ Միայն ինձ համար չէ, ամբողջ գյուղի համար, ամբողջ համայնքի համար, որ իրեն ճանաչում էր, սա անսպասելի դեպք էր»,–ասաց նա։ Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Թալին համայնքի Գառնահովիտ գյուղ մասնակցելու նորակառույց դպրոցի բացմանը: MakaryanNews-ի պնդմամբ գյուղում խոսակցություններ կան, որ դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել հենց դպրոցի պատճառով։
Հասարակություն
Գառնահովիտ գյուղի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել. ինչ է պատմում գյուղապետը

Սկզբնաղբյուր: KARTSIQ