Երկրագնդի վրա, երևի, դժվար է գտնել ավելի ցինիկ ու քաղաքական իրականությունից այդքան կտրված պատգամավորների, ինչպիսիք քպ-ներն են։ Լսե՞լ եք արդյոք ավելի անհիմն հայտարարություններ, քան իշխանության ներկայացուցիչների այն մեղադրանքները, որոնք այսօր հնչում են։ Ձեզ պետք է ուղղվեն ամենապարզ ու ամենակարևոր հարցերը։ Դուք որպես իշխող ուժ Ի՞նչ եք արել Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախի հետ Ի՞նչ եք արել Արցախի հայաթափումը կանխելու համար։ Ի՞նչ եք արել բանակի թուլացումն ու քանդումը կանխելու համար։ Ի՞նչ եք արել Հայաստանի կապիտուլյացիան և անվտանգության համակարգի փլուզումը կանխելու համար։ Ի՞նչ եք անում այսօր գերիների վերադարձի համար։ Ի՞նչ եք արել պատերազմի հետևանքները վերացնելու և մեր երկրի անվտանգային համակարգը վերականգնելու ուղղությամբ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իշխանությունը պարտավոր է տալ հասարակությանը։ Հասմիկ Հակոբյանը, ով այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է, ի՞նչ է արել այս երկրի ու պետության համար, որ դարձել է խորհրդարանի անդամ։ Եթե արդեն խոսում եք պետականության, բանակի ու երկրի անվտանգության մասին, ապա նախ պատասխանեք՝ ի՞նչ արեցիք այն պետության և այն բանակի հետ, որը ժառանգեցիք։ Այն պետականաքանդ գործունեությունը, որն այսօր իրականացնում եք, և այն պետական կառույցները, որոնք հերթով քանդում եք, մեկ օրում չեն ստեղծվել։ Դրանք տարիների ընթացքում կառուցվել, ամրապնդվել ու ինստիտուցիոնալացվել են։ Բանակը, պետական կառավարման համակարգը, անվտանգության ու պաշտպանական կառույցները, պետական ինստիտուտները՝ դրանք օդից չեն ստեղծվել։ Դրանք ստեղծվել ու զարգացվել են տարիների աշխատանքի արդյունքում։ Ու այսօր, երբ նույն համակարգերի թուլացման ու քանդման պայմաններում փորձում եք հարցնել՝ «Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը բանակի համար», այդ հարցը ցնդաբանություն է։ Սերժ Սարգսյանը կանգնած է եղել հայոց բանակի կազմավորման ակունքներում։ Եվ ամենակարևորը հարցս՝ ձեր քաղաքական թիմը ի՞նչ է թողնելու հաջորդ սերնդին։ Հայաստանի և Արցախի պատմության ամենածանր էջերի համար պատասխանատվությունից չեք խուսափելու։