Քաղաքացիական պայմանագիր Դուք՝ Ձեր թիմով, հանձնեցիք իմ հայրենիքը՝ այն Արցախը, որի ազատագրման համար Սերժ Սարգսյանն ու հազարավոր հայորդիներ պայքարել են՝ իրենց կյանքը վտանգելով։ Եվ այսօր Դուք համարձակվում եք խոսել այն գեներալների ու նախարարների մասին, ովքեր պայքարել են, որպեսզի ես ապրեմ Արցախում։ Նրանք կռվել են, զոհողություններ արել, իսկ Դուք հանձնեցիք այն, ինչ նրանք ազատագրել էին։ Դուք ոչ միայն հանձնեցիք իմ հայրենի հողը, այլև վիրավորեցիք այդ հողի համար պայքարած մարդկանց հիշատակը՝ այն «դժգույն» անվանելով և արցախցիներին «փախածներ» պիտակավորելով։ Մի՛ փորձեք պատմությունը գլխիվայր շրջել։ Ազատագրողներին ու հանձնողներին ժողովուրդը տարբերում է։ Մի՛ փորձեք ազատագրողներին ներկայացնել որպես մեղավորներ, իսկ հանձնողներին՝ որպես փրկիչներ։ Պատմությունը չի մոռանալու ո՛չ նրանց, ովքեր ազատագրել են Արցախը, ո՛չ էլ նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում նրա կորստի համար։
Քաղաքականություն
Դուք՝ Ձեր թիմով, հանձնեցիք իմ հայրենիքը․Անի Խոսրովյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ