Ես ինքս նախագահ Ռոբերտ Քոչարյանի չեմ հանդիպել, որովհետև ինչպես գիտենք՝ փակ են նախագահի հետ այցելությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևան Խաչատրյանը։ «Տևական ժամանակ է և փաստաբանները, և դատական նիստերի ներկա մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչի մասին է ընդհանրապես այս դատական պրոցեսը, այս ֆարսը, որը ձևակերպվել է, ձևավորվել է իշխանությունների կողմից և իրականացնում է։ Նույնիսկ դատարանը չի կարողանում մեղադրանք ներկայացնել, որովհետև իրենք էլ են հասկանում, որ սա գործ չէ, փուչիկ է։ Այս համատեքստում երկրորդ նախագահի դեմ ինչ-որ նոր գործեր կարեցին, նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական գործընթաց է, քաղաքական բեսպրեդել է, այստեղ իրավական ոչ մի բան չկա։ Ինչքան էլ փորձեն հանրությանը ներկայացնել, որ սա քրեական գործ է ինչ-որ թալանի, գույքերի, փողերի մասին, բոլորը շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ։ Ընդհանրապես բոլոր ապօրինի, կեղտոտ գործերը, հակահայկական, ապազգային գործերը իրականացվում են ժողովրդի անունից։ Լավ, ենթադրենք ժողովրդից ինչ-որ մի հատված կամ մի խումբ մարդիկ նման կարծիք է հայտնել, նման մոտեցում է ցուցաբերել, բայց սա երկիր է, որտեղ կա սահմանադրություն, կան օրենքներ, անկախ դատարաններ, կա դատախազություն։ Այսինքն ինչ-որ մի փոքր խումբ ժողովրդի մի բան ասի, իշխանությունները պետք է դա իրականացնե՞ն։ Բնականաբար դա իրենց սրտի ուզածն է, իրենց սրտի ցանկությունն է»,–ասաց նա։ Սևակ Խաչատրյանը հայտարարեց, որ սա աշխարհաքաղաքական գործ է, և Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թելերը տանում են լրիվ ուրիշ տեղեր. ««Մենք տեսնում ենք վերջին շրջանում մեր երկրում հակառուսական տրամադրությունների զարգացումը, գեներացումը իշխանությունների կողմից։ Հայ-ռուսական հարաբերությունները այսօր ապրում են շատ վատ օրեր, կարելի է ասել պատմության մեջ եղած ամենավատ օրերը։ Կան բազմաթիվ չպարզաբանված հարցեր, կնճռոտ կողմեր, և այն մարդիկ, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, ռազմավարական գործընկերության մակարդակի լինելուն, այդ մարդիկ այսօր կալանքի մեջ են, ոմանք տնային կալանքում, ոմանք կալանավայրերում։ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը խոսում է սրա մասին»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Քաղաքականություն
Սա քաղաքական բեսպրեդել է, իրավական որևէ հիմք չկա․ Սեւակ Խաչատրյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

Սկզբնաղբյուր: KARTSIQ