Հարկերից ազատվող միկրոբիզնեսի շեմը տարեկան 24 միլիոնից կբարձրանա մինչև 50 մլն դրամ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզաբանեց, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Փաշինյանը հայտարարեց նաև խցանումները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում մեքենաների, այդ թվում՝ էլեկտրամոբիլների թիվն աճում է։ Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլներից հրաժարվելու մեջ որևէ տրամաբանություն չկա. անհրաժեշտ է խրախուսել այդ միտումը։
Քաղաքականություն
Հարկերից ազատվող միկրոբիզնեսի շեմը կբարձրանա հունվարի 1-ից․ Փաշինյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ