Ամոթալի ու խորհրդանշական պատկեր․ այսքան տարվա հավակնություններից ու աղմուկից հետո սա՞ է իրականությունը։ Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ բերեցին դատարան: Սակայն ամենաուշագրավն այն է, թե ինչպես էր նրան «դիմավորում» հանրությունը։ Դատարանի դահլիճի մոտ հավաքվել էր ընդամենը 10-15 աջակից։ Ուղղակի ամոթ է՝ տեսնել այն նախկին «հզորության» մնացորդները, երբ տարիներ շարունակ փորձել են տպավորություն ստեղծել, թե մեծաթիվ զանգվածներ են կանգնած իրենց հետևում։ Իրականում տեսնում ենք մի չնչին խմբակ՝ ընդամենը 10-15 հոգի, որոնք հազիվ են կարողացել հավաքվել։ Սա լավագույնս ցույց է տալիս հասարակության իրական վերաբերմունքն ու այսպես կոչված «աջակցության» իրական մասշտաբները։ Ժամանակն անողոք է, և ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։
Քաղաքականություն
ԱՄՈԹԱԼԻ ՊԱՏԿԵՐ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ 10-15 ՀՈԳՈՎ

Սկզբնաղբյուր: KARTSIQ