Իմ նպատակն է վարչապետի պաշտոնում իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության պայմանագիրը ստորագրված և վավերացված կլինի։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին։ «Եթե դա տեղի չունենա, ես այն կհամարեմ իմ անձնական ձախողումը»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ ամեն օր կարելի է հանդիպել այնպիսի օրակարգերի, որոնք կարող են մեզ շեղել խաղաղության օրակարգից։ Ընդ որում՝ Փաշինյանը մտադրություն հայտնեց հավատարիմ մնալ խաղաղության պայմանագրի կնքման և վավերացման նպատակին։
Քաղաքականություն
Իմ նպատակն է գործունեությունս ավարտել կնքված խաղաղության պայմանագրի պայմաններում․ Փաշինյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ