Ես չեմ սիրում անընդհատ խոսել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։ «Ո՞ւմ են պետք քո ջանքերը, եթե արդյունք չկա։ Արդյունքը միանգամայն կոնկրետ է՝ պահվող անձանց ազատ արձակո՞ւմ են, թե՞ ոչ», - ասաց Միրզոյանը՝ չթաքցնելով իր վրդովմունքը։ Նրա խոսքով՝ գերիների վերջին խմբի ազատ արձակումից հետո մեծ աշխատանք է կատարվել։ Միաժամանակ նա չցանկացավ որոշ հայտարարություններ հնչեցնել խորհրդարանի ամբիոնից, քանի որ դրա համար ստիպված կլիներ նշել այլ երկրների անուններ և նրանց անհարմար դրության մեջ դնել։ «Ես կվնասեմ այդ երկրների հետ մեր հարաբերություններին… Ասում են՝ դիմեք երրորդ երկրի, օրինակ՝ Մադագասկարին։ Իբր՝ թող Մադագասկարի ներկայացուցիչը գնա և այցելի հայ գերիներին։ Այսինքն՝ իրենք դրա մասին մտածել են, իսկ մե՞նք՝ ոչ։ Մենք կապեր չունե՞նք։ Մենք դիմել ենք, բայց արդյունք չկա», - հայտարարեց նախարարը՝ դիմելով ընդդիմությանը։
Քաղաքականություն
Դառը իրականություն.երրորդ երկրներով չի ստացվում գերիներին վերադարձնել. Միրզոյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ