ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկում, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Արցախի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները: Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի ԱԺ խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։ Քննարկման մեկնարկից մոտ 20-30 րոպե անց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը։ Որպես հեռանալու պատճառ նրանք նշել են քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։
Քաղաքականություն
ԱԺ-ում արցախահայության խնդիրների քննարկման ժամանակ ՔՊ-ականները լքեցին դահլիճը

Սկզբնաղբյուր: KARTSIQ