Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անսպասելի որոշում է ընդունել այն գործով, որով ինձ ավելի վաղ դատապարտել էին երկու տարի յոթ ամիս ազատազրկման։ Դատարանն ինձ ճանաչել է անմեղ և արդարացրել։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։ «Հողերին առնչվող դրվագներով վաղեմության ժամկետն անցել է, և այդ հիմքով գործը կարճվել է։ Հակասական զգացողություններ են ձևավորվել, քանի որ հինգ տարվա դատական քաշքշուկը մասամբ հանգեցրեց արդար արդյունքի»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ, ներկայումս «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը 2021 թվականի դեկտեմբերին կալանավորվել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։
Քաղաքականություն
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

Սկզբնաղբյուր: KARTSIQ