ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅ «Դաշնակցություն» բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ միասին քննարկել ենք ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ողբերգական ճակատագիրն ու Արցախի հայերի վերադարձի իրավունքը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, ֆրանսիացի պատգամավոր Օլիվիե Ֆորը։ «Մենք նաև քննարկել ենք Հայաստանի քաղաքական իրավիճակը, որտեղ ներկայիս իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման ներքո հակված են զիջումների գնալ սեփական Սահմանադրության հարցում»,- նշել է նա։