Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցումից հետո սպառնալիք կա, որ նոր դեպքեր կլինեն, և դրանց տեմպերը կարող են արագանալ երկրում ադրբեջանցիների ներկայության աճին զուգընթաց։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական քարոզարշավի ընթացքում զգուշացնում էր այդ սպառնալիքի մասին։ «Սակայն Շաքի գյուղի բնակիչների 80–90%-ը հավատաց իշխանություններին, իսկ նրանց հայրենի գյուղն այսօր, փաստորեն, շները ավելի լավ են պաշտպանում», — նկատել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ցանկանում են կոծկել անվտանգային համակարգում առկա խնդիրները։ «Եկեղեցու հարցն օրակարգ բերելը նպատակ ունի շեղել հիմնական օրակարգից, այսինքն՝ Շաքի գյուղի միջադեպից։ Բայց մենք առաջ ենք տանելու հիմնական օրակարգը, մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել», — ընդգծել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։