Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, տեղի են ունենում ՏԻմ ընտրություններ։ Ընտրություններ են 10 մարզերի 21 համայնքներում, 19-ում՝ համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ Այսինքն 19-ում քաղաքացիները ավագանի կընտրեն, երկուսում՝ համայնքապետեր։ Ժամը 08.00–ին բացվել են ընտրական տեղամասերը։ Քվերակությունը կավարտվի 20.00–ին։