Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Այս մասին գրել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ «Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։ Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում»։
Քաղաքականություն
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ

Սկզբնաղբյուր: KARTSIQ