Նույնիսկ Փաշինյանն է հրապարակային ընդունել, որ Սերժ Սարգսյանի բանակցած Կազանի փաստաթուղթը լավագույնն է եղել։ Քանի որ ռեժիմը համառորեն հրաժարվում է հրապարակային ընդունել,որ Արցախի հարցում իրենք ժառանգվել են հայանպաստ փաստաթուղթ,փաստերով խոսեմ։ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների /նախ եւ առաջ ՌԴ-ի/ ջանքերի շնորհիվ 2008 սեպտեմբերին Ադրբեջանը ստորագրեց Մայնդորֆի հռչակագիրը,որի արդյունքում Մադրիդյան սկզբունքները, այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքը, ընդունեց որպես բանակցային հիմք։ 2009-2013թթ. ԱՄՆ-ի,ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել,որտեղ պարտադիր էր համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ 2011-ի Կազանի հայտարարությունից հրաժարվել է Ալիեւը,քանի որ այն հայանպաստ էր։ 2016-ի ապրիլին Երեւանում ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը փաստեց,որ Կազանից հրաժարվել է ոչ թե Հայաստանը,այլ՝ Ադրբեջանը։ Տարիներ առաջ նույնիսկ Փաշինյանն է ընդունել,որ Կազանից լավ բանակցային փաստաթուղթ չի եղել։ Սերժ Սարգսյանի ջանքերով 2016-ին ընդունվել են Ժնեւի,Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները, որոնք «դամոկլյան սուր» էին Ադրբեջանի հնարավոր ռազմական էսկալացիայի վրա։ Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ԵՄ պետությունները վավերացրել են CEPA-ն,որի համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը օրենքով ճանաչված է ԵՄ բոլոր երկրների կողմից։ Իսկ ի՞նչ է արել այսօրվա վարչակարգը։ 2019-ին հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցողական առաջարկներից։ 2022-ի հոկտեմբերի 6-ի ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս,որից հետո Արցախը հայաթափվեց։