ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Նրա կարծիքով՝ երկրի համար ամենավտանգավոր սցենարը կարող է լինել նրա վերածումը «նոր Ուկրաինայի»։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր Ուկրաինայի»,- ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության Պետհեռուստառադիոյին տված հարցազրույցում։
Քաղաքականություն
Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև

Սկզբնաղբյուր: KARTSIQ