Ինչպես բազմիցս նշել էինք, մեր տեղեկությունները հերթական անգամ հաստատվում են։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվայում այլևս չեն դիտարկում որպես քաղաքական լուրջ գործոն։ Այս մասին են վկայում մի շարք քաղաքական ազդակներ և հանգամանքներ, որոնց մենք բազմիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով դրանք մեր ընթերցողներին։ Սակայն ամենախոսուն հանգամանքներից մեկը Ռոբերտ Քոչարյանի կողմից այս տարի Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակային շնորհավորանքի բացակայությունն է։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Քոչարյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել էր անգամ բանտից։ Այդ ժամանակ Մոսկվայում, ըստ ամենայնի, դեռևս գերագնահատում էին նրա քաղաքական կշիռն ու իրական հնարավորությունները։ Ժամանակ պահանջվեց, որպեսզի Մոսկվայում հասկանան, որ Քոչարյանը չունի այն քաղաքական ռեսուրսներն ու հանրային աջակցությունը, որոնց վրա, հավանաբար, հույս էին դրել։ Իսկ Քոչարյանի այս տարվա լռությունը կարելի է դիտարկել նաև որպես հակադարձ քաղաքական ազդակ։ Ըստ ամենայնի, նա ինքն էլ է գիտակցել, որ Մոսկվայում իր նկատմամբ նախկին վերաբերմունքն այլևս գոյություն չունի, իսկ Վլադիմիր Պուտինի անձնական ընկերոջ կարգավիճակին հավակնելու փորձերն արդեն կորցրել են իրենց քաղաքական իմաստը։ Մեծ քաղաքականության մեջ երբեմն մեկ շնորհավորանքի բացակայությունն ավելին է ասում, քան տասնյակ պաշտոնական հայտարարությունները։
Քաղաքականություն
«Քոչարյանն այլևս Պուտինին չի՞ շնորհավորում․ Կրեմլի նախկին «ընկերոջ» խոսուն լռությունը»

Սկզբնաղբյուր: KARTSIQ