ՔՊ-ն շարունակաբար փորձում է սեփական քաղաքական պատասխանատվությունը թաքցնել նրանց հետևում ովքեր իրենց կենսագրությամբ ու գործունեությամբ անմիջական մասնակցություն են ունեցել հայկական պետականության և Արցախի պաշտպանության գործում։ Սերժ Սարգսյանի մասին դատողություններ անելուց առաջ հիշեք մի քանի պատմական փաստ։ 1989 թվականից նա ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից՝ ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն, որի հիմքի վրա ձևավորվել է Արցախի պաշտպանության բանակը։ 1993-1995 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2000-2007 թվականներին կրկին ղեկավարել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Այսինքն՝ նրա անունը կապված է Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման, հայկական բանակի կայացման և երկրի անվտանգության ապահովման առանցքային փուլերի հետ, և դա այն շրջանն էր երբ Հայաստանը և Արցախը անառիկ էր: Իսկ հիմա խոսենք Ձեր քաղաքական թիմի պատասխանատվության մասին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, որի դրույթներով նախատեսվում էր տարածքների հանձնում և ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայում։ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։ Սրանք ոչ թե քաղաքական գնահատականներ են, այլ փաստաթղթերով և միջազգային կառույցների տվյալներով արձանագրված իրադարձություններ։ Պատասխանեք շատ ավելի կարևոր հարցերի՝ ի՞նչ արեցիք Արցախը պաշտպանելու համար, ինչպե՞ս հասաք նրան, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց հայրենիքը, և ո՞վ է պատասխանատվություն կրելու մեր ժողովրդի պատմության այս ողբերգական էջերի համար։
Քաղաքականություն
Ի՞նչ արեցիք Արցախը պաշտպանելու համար․Սերգեյ Եղիազարյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ