Հենրիխ Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրում է․

Քոչարյանի քարոզիչների հերթական ապատեղեկատվության հետքերով

Իհարկե, մենք արդեն սովոր ենք տարիներ շարունակ այս շրջանակների՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված կեղծ ու ստահոդ հոդվածներին, այսպես կոչված «վերլուծություններին» և իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկությունները որպես անհերքելի փաստ ներկայացնելու փորձերին։

Սակայն, ինչպես բազմիցս խոստացել եմ, մենք բացահայտելու ենք յուրաքանչյուր սուտ և թույլ չենք տալու խաբել ու մանիպուլացնել հասարակությանը։

Հերթական հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Սերգեյ Բագրատյանը, լինելով Երևանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, որևէ առնչություն չունի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Երևանի շախմատի ֆեդերացիան առանձին հասարակական կազմակերպություն է։

Դուք ամենուրեք փորձում եք կապեր գտնել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն, ըստ էության, շատ հեռուն եք փնտրում։

Ձեզանից լավ Նիկոլ մեկ էլ հենց Նիկոլն է։

#H_Danielyan