Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում երեխան հայտնել է, որ կոնկրետ օրը չի հիշում, սակայն նույն կենտրոնի աշխատակիցների՝ Թամարա Մ․-ի և Կարինե Բ․-ի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։