ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։ Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Փոլ Շնայդերը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
Հասարակություն
ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը

Սկզբնաղբյուր: KARTSIQ