Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի։ Սանահինում է ամփոփված «Թագավոր Հայոց» եւ «Հայոց Շահնշահ» Զաքարե Զաքարյանը։ Մի մարդ,ով մերժեց դավաճանությունն ու ուրացումը,վառ պահեց ազգային ու պատմական հիշողությունը,չհրաժարվեց հայրենիքը ազատագրելու գաղափարից՝ Հայաստանը մաքրելով օտար նվաճողներից։ Նա հանդիսացավ ամբողջական Հայաստանի խորհրդանիշը.ոչ պատմական ու ոչ իրական,այլ՝ ամբողջական։ Հայաստանում իշխող վարչակարգը առաջ է մղում Զաքարե Զաքարյանին խորթ «իրական Հայաստանի» տեսլականը,որը նպատակ ունի ջնջել հայի պատմական հիշողությունը։ Մտածում եմ,եթե Զաքարե Զաքարյանն էլ քպ-ականնըրի նման մտածեր,1045-ի Անիի անկումից հետո 1199 -ին չէր ազատագրի Անի մայրաքաղաքը եւ թուրք- սելջուկներից չէր մաքրի մեր հայրենիքի մի մեծ հատված՝ Այրարատը,Արագածոտնը,Արցախը,Շիրակը,Սյունիքն ու Կարսը։ Զաքարեն ոչ միայն չուրացավ սեփական ազգին ու եկեղեցուն,այլ նաեւ մեծ եկեղեցաշինական գործունեություն է ծավալել ու նախաձեռնել է Լոռու/1205/ եւ Անիի/1207/ եկեղեցական ժողովները ։ Նրան այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։ Ի տարբերություն նիկոլիստների,Զաքարեն չի խզել կապը պատմական անցյալի հետ։ Ամբերդի ազատագրումից հետոո թողած արձանագրության մեջ,վկայակոչվում է Զաքարյանների սերումը հայկական Արծրունիներից,իսկ 1210 -ի Հաղպատի արձանագրությամբ հաստատվում է Զաքարյանների կապը Բագրատիւնիների հետ։ Նա ազատագրել է ոչ միայն Անին,այլ նաեւ 1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտն ու Արճեշը։ Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։ Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Զաքարյանի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։ Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։ Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։ Կրել է Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը, անվանվել «թագավոր Հայոց»,«կեսար», «ինքնակալ»։ Վրաստանի դաշնակից պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։ Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։ Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։ Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։ Զաքարեն պատմական հիշողության ու հայոց վրեժի կրող է եղել։ Նա 1200-ականների սկզբին,500 տարի անց ,հայ նախարարների վրեժն է լուծել օտար նվաճողներից։ Հայտնի է ,որ 703-705թթ. օտար նվաճողները խաբեությամբ Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցում այրում են շուրջ 500 հայ նախարարների։ Նույնկերպ 500 տարի անց Արդեբիլի էմիրի եւ օտար նվաճողների հետ վարվում է Զաքարե Զաքարյանը՝ վրեժ լուծելով հայ ազգի թշնամիներից։ Հասկանու՞մ եք,5 դար անց … Իսկ Նիկոլը 5 տարի էլ չդիմացավ եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։ Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում,իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում։ Զաքարեն երբեք չհակադրեց պատմական ու իրական Հայաստանը, նրա համար կար մեկ Հայաստան՝ Աստծուց տրված հայրենիք։ Ճանաչեք Հայաստանն ու հայ ազգի իրական հերոս-արքաներին,որոնց մեջ իր արժանի տեղն ունի Զաքարե Զաքարյանը։ Այցելեք Սանահին Զաքարե Զաքարյանի շիրիմին ու ստացեք մեր նախնիների ոգու ուժը,որպեսզի չդառնաք ապազգային ու հակապետական պրոպագանդայի զոհը։