Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ երեւա Արարատ լեռը։ Իսկ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստանում հեռացնել տեսանյութը եւ նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երեւա Արարատը։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հեռացրել են Արարատի պատկերը Հայաստանից մուտքի և ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրայից, նաև նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը այնպիսի դիրքից են պատկերել, որ չերևա Արարատը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսել է այն մասին, որ մեր սարը Արագածն է և վարչապետի նստավայրի դահլիճներից մեկում պատին Արագածի մեծադիր նկարն է։