Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai ավիաընկերության ինքնաթիռի միջադեպը քննվում է ահաբեկչական գործունեության և նախնական պլանավորման հնարավոր կապի տեսանկյունից: Հոկտեմբերի 1-ին այս մասին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) WAM պետական լրատվական գործակալությունը: «Գլխավոր դատախազը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ տեղեկություններ ու ապացույցներ հավաքելու, պատահարի հանգամանքներն ու շարժառիթները պարզելու, ինչպես նաև որևէ ահաբեկչական գործունեության հետ դրա հնարավոր կապի աստիճանը ստուգելու համար», — նշված է հրապարակման մեջ: Ընդգծվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով ձևավորվել է դատախազության աշխատակիցներից կազմված քննչական խումբ: Այն համակարգում է իր աշխատանքը ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի վարչության և պետական այլ կառույցների հետ: WAM-ը պարզաբանել է նաև, որ հետաքննությունը ԱՄԷ դատական մարմինների իրավասության տիրույթում է, քանի որ օդանավը գրանցված է այդ երկրում և թռչում է նրա դրոշի ներքո: Սրա հետ կապված՝ ԱՄԷ օրենսդրությունը տարածվում է օդանավի բորտում կատարված հանցագործությունների վրա, այդ թվում՝ երկրի տարածքից դուրս:
Միջազգային լուրեր
ԱՄԷ-ում սկսել են քննել FlyDubai-ի չվերթի ահաբեկչության վարկածը

Սկզբնաղբյուր: KARTSIQ