ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «Էնդրյուս» ավիաբազայում անձամբ կդիմավորի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ խախտելով շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը։ Սեպտեմբերի 23-ին այս մասին հայտնել է Financial Times պարբերականը։ «1962 թվականին թռիչքուղու վրա Ջոն Քենեդիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանի հանդիպումից ի վեր՝ սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ նախագահն անձամբ դիմավորում է համաշխարհային առաջնորդի այս բազայում»,- նշված է հոդվածում։ Պարբերականն ընդգծում է, որ նման քայլը խորին հարգանքի դրսևորում է։
Միջազգային լուրեր
Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը

Սկզբնաղբյուր: KARTSIQ