ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, սակայն նման շփումներ դեռևս չեն նախատեսվում։ Երեքշաբթի օրն այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք բաց ենք դրա համար, բայց դեռևս ոչինչ ծրագրված չէ։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք դրան, հատկապես եթե դա դրական արդյունքի հասնելու հեռանկար ունի»,— NBC հեռուստաալիքի եթերում ասել է նա։